«Եթե Հարավային Կորեան սպառնա մեզ, գործի կդնենք մեր ողջ զինանոցը». Կիմ Չեն Ըն

Հարավային Կորեան դարձել է Հյուսիսային Կորեայի համար առավել թշնամական պետություն: Սեուլի կողմից ռազմական սադրանքի դեպքում Փհենյանն առանց վարանելու իր ողջ զինանոցը կկիրառի այդ երկիրը ոչնչացնելու համար: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
«Եթե Կորեայի Հանրապետությունը փորձի զինված ուժերն օգտագործել մեր պետության դեմ կամ սպառնա մեր ինքնիշխանությանն ու անվտանգությանը, մենք առանց վարանելու գործի կդնենք առկա միջոցների և ուժերի ողջ զինանոցը, որպեսզի այն ամբողջությամբ ոչնչացնենք: Քանի դեռ Կորեայի Հանրապետության իշխանությունները չեն գիտակցում Հյուսիսային Կորեայի հետ առճակատման ինքնասպան քաղաքականության սխալ լինելը, մեր հանրապետությունն անփոփոխ կշարունակի գործողությունները՝ հիմնված արդար պայքարի սկզբունքների վրա»,- ասել է Կիմ Չեն Ընը:

«ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում»․ Մարիաննա Ղահրամանյան
504:06
«Կառավարությունը փող չունի, դրանք մեր փողերն են, որ լիուլի մսխում է իր կայֆերի համար»․ Ոսկան Սարգսյան
7701:24
«Եթե ընդդիմությունը գնա հանրաքվեի, դա քաղաքական ինքնասպանություն կլինի»․ Վահե Գրիգորյան
9200:06
«ՀէՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, խլում են՝ Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար»․ Նարեկ Կարապետյան
95Երեկ, 23:36
«Փաշինյանը միացնելու է ռեպրեսիվ մեքենան՝ ՀՀ-ն գլորելով ավտորիտարիզմի անդունդը»․ Միքայել Նահապետյան (տեսանյութ)
99Երեկ, 23:06
Իրանի հարավում հզոր պայթյուն է տեղի ունեցել
181Երեկ, 22:31
«ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ»․ Արտակ Բեգլարյան
90Երեկ, 22:18
«Պետք է հնարավորինս չընկնենք հիստերիկայի օրակարգի մեջ․ դա Նիկոլի օրակարգն է»․ Արտակ Հարությունյան
89Երեկ, 22:06