«Պուտինը գիշատիչ է, որը չի բավարարվում սառեցված մթերքով». Զելենսկու աղմկահարույց հայտարարությունները` Դավոսում
![]() 865 Երեքշաբթի, 16 հունվարի, 2024 թ., 20:30 Վլադիմիր Պուտինի ռեժիմը կառուցված է պատերազմի վրա, և այն հնարավոր է հաղթահարել՝ միայն դադարեցնելով պատերազմների շարքը, որոնք նա սանձազերծում է մեկը մյուսի հետևից։ Իսկ դրա համար անհրաժեշտ է թույլ չտալ, որ Ուկրաինայում հակամարտությունը սառեցվի։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ։ «Պուտինը պատերազմի մարմնավորումն է»,- ասել է Զելենսկին այն բանից հետո, երբ WEF-ի հիմնադիր Քլաուս Շվաբը շնորհակալություն է հայտնել իրեն և յուրաքանչյուր ուկրաինացու այն վճռականության համար, որով նրանք դիմակայում են ռուսական ագրեսիային: Ռուսաստանի առաջնորդը չի փոխվի, աշխարհը պետք է փոխվի, կարծում է Զելենսկին. «Փոխվել, որպեսզի այս մարդու խելագարությունը գլուխ չբարձրացնի։ Պատերազմի տևողության մասին հարցին նրա պատասխանը միշտ պատերազմն է։ Խաղաղության կոչերին նրա պատասխանն ավելի ու ավելի շատ զենք ներկրումն է Հյուսիսային Կորեայից և Իրանից»: Հարկավոր է պաշտպանվել հենց հիմա, կոչ է անում նա. դրա համար անհրաժեշտ է Ուկրաինային տրամադրել հեռահար հրթիռներ, հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր և սարքավորումներ, որոնք թույլ կտան «ապահովել օդային գերակայությունը այնպես, ինչպես մենք ապահովեցինք գերազանցությունը Սև ծովում»։ «Եվրոպական ո՞ր երկիրն ունի պատերազմին նույնքան պատրաստ բանակ, որքան մեր բանակն է»,- Զելենսկին դիմել է ներկաներին՝ հասկացնելով, որ մյուս երկրները պետք է աջակցեն Ուկրաինային, եթե ապագայում չեն ցանկանում դիմակայել ռուսական ագրեսիային։ «Նրանցից ո՞վ է պատրաստ իր տղամարդկանց ու կանանց ուղարկել այլ երկիր պաշտպանելու։ Ավելի լավ չի՞ լինի կանգնեցնել նրան և վերջ դնել նրա ռազմական ռազմավարությանը, երբ մեր տղամարդիկ և կանայք արդեն դա անում են»: Ռուսաստանի Դաշնության նախագահը, նրա ընկերներն ու համախոհները «հասկանում են փողի լեզուն», և եկամուտների կորուստը կարող է նրանց ավելի հարմարվող դարձնել պատերազմն ավարտելու հարցում, կարծում է Զելենսկին։ «Մենք պետք է ապահովենք, որ նա պարտվի, մենք պետք է հերքենք այն միտքը, որ գլոբալ միասնությունն ավելի թույլ է, քան մեկ անձի ատելությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
