«Եվրոպայի խորհրդի որոշ երկրներում խոշտանգումներն սկսել են համատարած կամ համակարգված կիրառում գտնել». Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում
![]() 201 Հինգշաբթի, 25 հունվարի, 2024 թ., 20:06 ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել վեհաժողովի նիստում: ՀՀ ԱԺ պատվիրակը նշել է. «Շնորհակալություն, տիկին նախագահ: Թույլ տվեք նախ շնորհավորել պարոն Կոնստանտինոս Էֆստատիուին խոշտանգումների դեմ պայքարի բոլոր արդիական հարցերն արտացոլող և այդ առումով մեր կազմակերպության հիմնական ռազմավարական խնդիրներին անդրադարձող փայլուն զեկույցի կապակցությամբ: Բայց խոշտանգումները պարզապես արգելված չեն: Ունենալով jus cogens արգելքի կարգավիճակ՝ ընդհանուր միջազգային իրավունքն այն համարում է բացարձակ արգելք՝ առանց որևէ հնարավոր շեղումների և ընդունելի արդարացումների: Անկեղծ ասած, ես առաջին անգամ կարդացի բանաձևի նախագիծ, որտեղ բախվեցի որոշ փաստական հանգամանքների, որոնք ինձ ստիպեցին մտածել, որ սխալվել եմ և կարդացել եմ ոչ թե ժամանակակից, այլ միջնադարից ինձ հասած մի փաստաթուղթ: Հնարավո՞ր է արդյոք, որ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում մեր կազմակերպության անդամ պետություններում տեղի են ունենում խոշտանգումների նման դրսևորումներ: Տիկնայք և պարոնայք, խոշտանգումների բացարձակ արգելքը պարզապես իրավական հրամայական չէ, այն բարոյական պարտավորություն է, որը սահմանում է մեր քաղաքակրթությունը, մեր բարեկեցությունը, մեր կազմակերպությունը: Եվ, հետևաբար, խոշտանգումների նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության մոտեցումը պետք է լինի միակ տարբերակը մեր վեհաժողովի համար: Հարգելի՛ գործընկերներ, Չնայած համընդհանուր և եվրոպական մակարդակում խոշտանգումների բացարձակ արգելքի վերաբերյալ անթիվ միջազգային փաստաթղթերի առկայության՝ խոշտանգումները տեղի են ունենում աշխարհի տարբեր անկյուններում՝ հիշեցնելով մեզ շարունակական զգոնության և քարոզչության անհրաժեշտության մասին: Մենք միամտորեն չենք հավատում, որ խոշտանգումները, որպես սոցիալական երեւույթ, իսպառ կվերացվեն: Խնդիրը ոչ թե խոշտանգման երևույթի մեջ է, այլ ավելի շուտ ընդունված միջազգային պարտավորությունների և գործնականում դրանց կատարման միջև գոյություն ունեցող անջրպետի: Մենք պետք է պայքարենք անպատժելիության մշակույթի դեմ, որը գլխավոր մարտահրավերներից մեկն է: Խիստ մտահոգիչ է այն փաստը, որ Եվրոպայի խորհրդի որոշ երկրներում խոշտանգումներն սկսել են համատարած կամ համակարգված կիրառում գտնել հալածյալ որոշակի խմբերի ճնշելու համար, ինչը հավասարազոր է մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններին: Հարգելի՛ գործընկերներ, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (CPT) Եվրոպայի խորհրդի շրջանակում խոշտանգումների դեմ պայքարի հիմնական միջազգային գործիքներից մեկն է, որի գործունեությունը պետք է հնարավորինս ընդլայնված աջակցություն գտնի ոչ միայն ազգային օրենսդրության մեջ վերջինիս ստանդարտները ներառելով, այլև ապահովելով դրանց լիարժեք իրականացումն ազգային մակարդակում: Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի բոլոր ներկա և նախորդ զեկույցների ավտոմատ հրապարակումը կդառնար շահագրգիռ բոլոր երկրների բարի կամքի դրսևորում և կնպաստեր անպատժելիության ու խոշտանգումների մշակույթի վերացմանը: Վերջապես, բայց ոչ պակաս կարեւոր, մենք լիովին համաձայն ենք զեկուցողի հետ, որ թվայնացված դարաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, տեսանկարահանման եւ այլ տեխնոլոգիաների օգտագործումը կդառնա շատ արդյունավետ միջոց խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ու անպատժելիության մշակույթից հրաժարվելու համար: Եկեք թվային դարաշրջանը դարձնենք առանց խոշտանգումների դարաշրջանի հոմանիշը: Շնորհակալություն»: |

«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
3814:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
4114:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
5814:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7113:54
«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
9413:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
11412:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
9312:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9212:24
