«Պետք է պատրաստվել Պուտինի հետ պատերազմի». ռումինացի գեներալ

Ռումինիայի պաշտպանության շտաբի նոր պետ գեներալ Գեորգիցե Վլադը համոզված է, որ եթե Ռուսաստանը չկանգնեցվի Ուկրաինայում, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թիրախավորելու է Մոլդովայի Հանրապետությունը:
«Ռուսաստանի Դաշնությունը խնդիր է դարձել համաշխարհային կարգի, ժողովրդավարության համար։ Ըստ էության, սա Ռուսաստանի պատերազմն է ժողովրդավարական աշխարհի հետ։ Սա Ուկրաինայի հետ պատերազմ չէ։ Այո, Ռումինիայի ժողովուրդը, ինչպես Եվրոպական Միության, ամբողջ Եվրոպայի բնակչությունը, պետք է մտահոգվի, և մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք, որպեսզի պատրաստ լինենք: Ես անձամբ, պարտադիր չէ, որ որպես զինվորական, կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունն այստեղ կանգ չի առնի։ Եթե այն հաղթի Ուկրաինայում, ապա գլխավոր թիրախը կդառնա Մոլդովայի Հանրապետությունը»,- ասել է գեներալ Գեորգիցե Վլադը Europa Liberă-ին տված հարցազրույցում։
Գեներալը պնդում է, որ Արևմտյան Բալկաններում կարող է սրվել լարվածությունը, և որ նախագահ Պուտինի քաղաքականությունը սրվելու է մոտակա ժամանակահատվածում:

«Ինձ դաս մի՛ տուր»․ Սասուն Միքայելյանը՝ լրագրողին (տեսանյութ)
5615:06
«Երբ իշխանության համար քաղաքականապես վտանգավոր հարց է ձևավորվում, հանրային սեղանին նետվում է «շուխուր» թեմա»․ Արմեն Հովասափյան
5215:00
«Էդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը և չարձագանքել հնարավոր չէր»․ Բորիս Մուրազի (տեսանյութ)
5614:36
«Եվրոպան Ուկրաինայի հարցով բանակցություններին կմասնակցի «Ե5+ԵՄ» ձևաչափով»․ Ֆոն դեր Լայեն
15114:13
«Հուսով եմ՝ երեկոյան կկայացնեք վարչապետին ձերբակալելու որոշում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9814:00
«Ե՞րբ և ինչո՞ւ խզվեցին ՀԱԿ-ի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7413:42
«Պատկերացրեք՝ ինչքան է վիճակը վատ, որ Գեղամ Մանուկյանն ինձ է ցիտում, ես Գեղամ Մանուկյան եմ գովերգում»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
7713:30
«Բաքվում պահվող անձանց համար ինչի՞ եք պատրաստ», «ձեզ հանձնելուն»․ բանավեճ՝ Վիլեն Գաբրիելյանի և Էդգար Ղազարյանի միջև (տեսանյութ)
8013:24