«Իրականացվո՞ւմ է վարորդների նախաուղերթային բժշկական զննում, թե՞ ոչ»․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նմանատիպ բացասական տեղեկատվությունը առաջացնում է հարցեր, որոնց պատասխանները կարևոր են և՛ յուրաքանչյուր քաղաքացու համար, և՛ հանրային առողջապահության տեսանկյունից։
Հիշենք, որ.
- Աշխատանքի ընդունվելիս նախատեսված է պարտադիր նախնական և պարբերական բուժզննություն։
- Նախատեցված է վարորդական իրավունքի բժշկական հավատարմագրում:
Ներկայում D և D1 կարգերի վարորդների համար իրականացվում է ընդամենն առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրի հիման վրա բուժզննություն։
Ամենակարևորը
Վարորդների նախաուղերթային բժշկական զննում: Իրականացվում է, թե՞ ոչ, սա է հարցերի հարցը։
Առաջարկում եմ այս ողբերգական դեպքի կապակցությամբ պարզել հետևյալը.
- Նոյեմբերի 13-ին թիվ 22 ավտոբուսի վարորդն անցե՞լ է նախաուղերթային բժշկական զննում։
- Ո՞ր բուժաշխատողն է իրականացրել զննումը և ի՞նչ ցուցանիշներ են գրանցվել։
- Արդյո՞ք վարորդն ունեցել է սրտանոթային կամ այլ քրոնիկ հիվանդություններ։
- Որքա՞ն հաճախ են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներն անցնում պարբերական խորացված բժշկական զննում։
- Ո՞վ է վերահսկում նախաուղերթային բուժզննության իրական իրականացումը, այլ ոչ միայն դրա փաստաթղթային ձևակերպումը։
Եվ այս խնդիրները վերաբերվում են նաև մարզային հանրային տրանսպորտին։
Հ.Գ. Հանրային առողջապահական խնդիրները շղարշվել են փիառի վարագույրով»։

«Իրականացվո՞ւմ է վարորդների նախաուղերթային բժշկական զննում, թե՞ ոչ»․ Ծաղիկ Վարդանյան
2015:24
«Ինձ վրա մահափորձ անողին կալանքի չուղարկեցին»․ Արթուր Չախոյան
6414:48
Վալոդյա Գրիգորյանի եղբոր ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7114:24
«ԱՄՆ-ում ավելի քան 17 000 չվերթ է չեղարկվել»․ #Bloomberg
15013:49
Մերձավոր Արևելք է ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի երրորդ ավիակիրը
20412:13
«Մենակ մեր ուսերին չպետք է լինի․ ժամանակն է եկել պետության աջակցության»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
10312:00
«Դառել եք անասուն, ամո՛թ ա»․ միջադեպ՝ «Դինո վազք»-ի ժամանակ (տեսանյութ)
10111:36
«Տեսեք՝ Էջմիածնում ինչ «հոյակապ» ասֆալտ են արել»․ Արմեն Ալեքսանյան (տեսանյութ)
10211:12