«Կարևոր է, որ Արցախից պաշտոնական դիրքորոշում և գնահատական է հնչեցվում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի խորհրդարանական 5 խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում բավականին կոշտ գնահատականներ են հնչեցրել ՀՀ կառավարության՝ Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի վերաբերյալ:
Ըստ Արցախի խորհրդարանի՝ ՀՀ կառավարության կողմից նախատեսվող ծրագրերը համարժեք չեն տիրող իրավիճակին:
Ընդ որում՝ մինչ այս պահը իրականացված ծրագրերը չեն քննարկվել ո´չ Արցախի խորհրդարանի, ո´չ կառավարության, ո´չ նախագահի հետ, իսկ Արցախի պաշտոնական շրջանակների՝ սեփական նախաձեռնությամբ, հայաստանյան իշխանությանը ներկայացված առաջարկներն անտեսվել են:
Ի դեպ, թեմային Արցախի խորհրդարանական ուժերից բացի անդրադարձել են արցախցի բազմաթիվ գործիչներ, հասարակական դեմքեր, պարզապես ակտիվ քաղաքացիներ, ինչն ակնհայտ է դարձնում, որ սրա հետ կապված խորն անհանգստություն կա:
Արցախի խորհրդարանը եզրակացնում է, որ նման որոշումների կայացումը հանգեցնելու է արցախցիների հիասթափությանն ու դժգոհությանը, որի արդյունքում կխթանվի արտագաղթը և բողոքների ալիքը, կխաթարվի Արցախի համար օրախնդիր՝ հավաքական վերադարձի ակնկալիքը։
Մեծ առումով, Արցախն Ադրբեջան համարող իշխանությունից այլ բան դժվար է ակնկալել, համենայնդեպս կարևոր է, որ Արցախից պաշտոնական դիրքորոշում և գնահատական է հնչեցվում»:

«Նրանք սկսեցին, մենք պատասխանում ենք»․ Պուտինը՝ ռուսական օբյեկտներին Ուկրաինայի հասցրած հարվածների մասին (տեսանյութ)
012:00
«Ալեն Սիմոնյանը որպես ադրբեջանցի զինված հրոսակի դատապաշտպան է հանդես եկել»․ Ոսկան Սարգսյան
1711:48
«ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի ագրեսիվ պատերազմը լրջորեն սպառնում է էկոհամակարգին ու քայքայում այն». Մասուդ Փեզեշքիան (տեսանյութ)
3411:36
«Ինչո՞ւ ոստիկանությունն Անի Ավետիսյանից ուշ հասավ Շաքի». հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
4911:30
Նարեկ Կարապետյանի և Հարություն Հարությունյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3311:24
«Ինձ սադրել չի ստացվի․ հարցազրույց չեմ տալիս»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5510:54
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4210:36
«Ինչո՞ւ Ադրբեջանից չեն եկել»․ հարց՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)
6310:24