«Արցախյան հակամարտոության բանակցությունը փակուղի տանողը չի եղել Փաշինյանը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախյան հակամարտոության բանակցությունը փակուղի տանողը չի եղել Փաշինյանը: Այդ բանակցությունը փակուղի է գնացել, որովհետև դեպի փակուղի են գնացել հակամարտության կարգավորման գործընթացը կառավարող ուժային կենտրոնների փոխհարաբերությունները:
Եվ այդ փակուղին ձևավորվել է մինչև Փաշինյանի իշխանության գալը:
Սա բոլորովին ի պաշտպանություն Փաշինյանի չէ: Պարզապես, մենք պետք է թերևս «ընտրենք», թե ի՞նչն է դրվում Փաշինյանի պատասխանատվության, մեղավորության շեշտադրման հիմքում՝ խնդրի առերևույթ առավել ուժեղ քարոզչական կո՞ղմը, որը հենց փակուղու և բանակցության տապալման համար մեղադրանքն է, թե՞ խնդրի խորքային և բովանդակային առումով առավել կարևոր, էական, և միաժամանակ պատասխանատու կողմը՝ Փաշինյանի տապալումը այդ առաջացած փակուղուն համարժեք ներհասարակական, ներպետական հարաբերություններ ու միջավայր ձևավորելու գործում, ինչը պետք է լիներ այդ արտաքին փակուղում Հայաստանի ճկունությունն ու կենսունակությունն ապոհովող հիմնարար գործոնը:
Ըստ իս, հենց այդ՝ ներքին դաշտում է եղել գլխավոր տապալումը, ձախողումը: Եվ սրա մասին ինքս տարբեր մեկնաբանություններով խոսել եմ 2018-ից ի վեր՝ քննարկելով թե լեգիտիմ իշխանափոխության հնարավորության բացակայության գերվտանգավորության հարցը, թե ընդհանրապես հետհեղափոխական Հայաստանում ներքին քաղաքականության դաշտում երկուստեք՝ թե իշխանության, թե ընդդիմությունների սխալ և վտանգավոր «առաջնահերթությունների» հարցը:
Ճակատագրական հանգամանքը եղել է այն, որ արտաքին փակուղին այդ կերպ բերվել է և վերածվել ներքին խորը փակուղու, և առ այսօր հենց այդ ներքին փակուղին է, որ Հայաստանի համար ճակատագրական մարտահրավերն է»:

«Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ բանակցություններում»․ Լավրով
3914:13
«Իր խոսույթով չի տարբերվում թուրքերից»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5613:48
«Դուք այս ամբիոնից ունեցաք ֆաշիստական ելույթ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4813:36
«Դուք ձեր էությամբ ՀՀՇ-ական եք եղել ու դրանից սերված՝ ՔՊ-ական»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5113:24
«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը»․ Արման Եղոյան (տեսանյութ)
5313:12
«Սարսափում եմ պատկերացնել, թե սրանք մեր գերիների մասին ինչ են բանակցում»․ Արմեն Եղիազարյան
6112:54
«Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6112:42
Վահագն Խաչատուրյանը լրագրողներին խնդրել է դուրս գալ Հոգաբարձուների խորհրդի նիստից (տեսանյութ)
6212:24