ՊՆ-ն վարժական հավաքների կանչելու հնարամիտ ձև է գտել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Պաշտպանության նախարարությունը կառավարությանն առաջարկում է որոշում կայացնել՝ փոխել վարժական հավաքներին հրավիրելու ծանուցագրի ձեւը։ Եթե մինչ այս ծանուցագրում գրվում էր, որ քաղաքացին կանչվում է զինկոմիսարիատ՝ վարժական հավաքների մասնակցելու, հիմա ՊՆ-ն առաջարկում է կանչել բուժզննում անցնելու, որ քաղաքացիները չվախենան՝ ներկայանան զինկոմիսարիատ։ ՊՆ նախագծում գրված է․
«Փաստացի դրանք պարունակում են բացառապես համապատասխան միջոցառման անցկացման վայր ուղարկելու նպատակով զինկոմիսարիատ ներկայանալու պահանջ, սակայն մինչ այդ անհրաժեշտ է լինում միջոցառման կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում քաղաքացիներին հրավիրել զինկոմիսարիատ՝ նրանց զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու եւ բուժհետազոտում իրականացնելու համար, որի արդյունքում համապատասխան բովանդակությամբ ծանուցման բացակայությունը․․․ հանգեցնում է զինկոմիսարիատ չներկայանալու ոչ իրավաչափ գործողությունների, ինչն էլ հետագայում ազդեցություն է ունենում օրենքով սահմանված պարտականության չկատարման գնահատման վրա՝ քրեական կամ վարչական պատասխանատվության կիրառման շրջանակներում»։

«Նիկոլականները կգերադասեին, որ չհիշեինք». Կարեն Վրթանեսյան
121:06
ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը չմեկնաբանեց իր կնոջ՝ 10.000 դոլար աշխատավարձ ստանալու մասին տեղեկությունը (տեսանյութ)
4520:27
Ընդդիմադիր պատգամավորներն ստացան Վեհափառի օրհնությունը
5520:12
ՌԴ-ն Սև ծովում խոցել է ռազմական բեռ տեղափոխող բեռնանավ
10019:52
ԱԺ խոսնակի պաշտոնի թեկնածության քննարկումը կշարունակվի վաղը
7618:42
«Շան տղա է ընտրակաշառք բաժանողը, ընտրություն կեղծողը». ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7718:30
«Պարտադի՞ր է նիկոլենցից ավելի անմեղսունակ երևալը». Արգիշտի Կիվիրյան
7918:18
«ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը կանգնած քնել է». Լիա Սարգսյան (տեսանյութ)
11818:06