«Տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանը և Արարատ Միզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են»․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

«Տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանը և Արարատ Միզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի սպրուտն եք, ծովահրեշը»,- ԱԺ-ում իր ելույթում ասաց Հայաստան դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ նշելով, որ սա քաղաքական գնահատական է, անձնական խնդիր չունի Ռուբինյանի հետ։ Ըստ պատգամավորի՝ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը՝ Լևոն Ռուբինյանը, բարձր պաշտոններ է զբաղեցնում Սոկոլովի հետ փոխկապակցված «Ամիօ» բանկում և Viva Armenia (նախկին MTS) ընկերությունում։ Մանուկյանը շեշտել է, որ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Ռուբեն Ռուբինյանը հանդիսանում է Թուրքիայի հետ բանակցությունների գլխավոր ներկայացուցիչը, իսկ Սոկոլովը ղեկավարում է TRIPP հիմնադրամը: Մանուկյանը նշել է, որ Ռուբինյանի աները՝ Հակոբ Հաջի-Հակոբյանը, նշանակվել է ԱԺ արարողակարգի պետ, չնայած նախկինում կաշառք վերցնելու համար ունեցած դատվածությանը։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
12911:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
9508:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
13701:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
14200:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
14400:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
126Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
105Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
224Երեկ, 22:36