«Այժմ ձեր քայլերով պետք է ապացուցեք, թե ինչի համար եք ստացել ժողովրդի վստահությունը»․ Մանուել Մանուկյանը՝ ԱԺ ընդդիմությանը

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Ազգային ժողովում խորհրդարանի առաջին նիստն է։
Շատ կարևոր օր է մեր ընդդիմության համար։
Այս օրերին շատերն ասում էին՝ «չպետք է վերցնեք մանդատները, որովհետև դրանով լեգիտիմացնում եք Նիկոլին»։ Հիմա եկել է ապացուցելու պահը և նաև՝ մեկ առ մեկ բացահայտելու, թե ովքեր են իրական ընդդիմադիր պատգամավորները։
Ողջ ժողովուրդը պետք է տեսնի, թե ով ինչի համար է մտել խորհրդարան, և ըստ այդմ էլ կգնահատի յուրաքանչյուրին։ Շատերի համար Ազգային ժողովը կարող է դառնալ մեծ ճանապարհի սկիզբ, իսկ ոմանց համար՝ քաղաքական ավարտ, եթե կորցնեն ժողովրդի վստահությունը, սերն ու հարգանքը։
Պատգամավորը պետք է ծառայի ժողովրդի և պետության շահերին։
Այժմ արդեն ձեր քայլերով, գործերով, պահվածքով և պայքարով պետք է ապացուցեք, թե ինչի համար եք ստացել ժողովրդի վստահությունը։ Ժամանակը ցույց կտա, թե ով է հավատարիմ իր խոսքին և ով՝ ոչ։
Հիշեք մի կարևոր բան․ պաշտոնը, փողը և իշխանությունը ժամանակավոր են։ Ձեզնից առաջ էլ բազմաթիվ պաշտոնյաներ են եկել ու գնացել։ Իսկ անունը, պատիվը և ազնվությունը մնում են։ Դրանք են ամենաթանկ արժեքները, որոնք երբեք չպետք է կորցնեք»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
12911:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
9508:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
13701:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
14200:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
14400:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
126Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
105Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
224Երեկ, 22:36