Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Մանրամասներ՝ Պուշկին փողոցում դաժան սպանությունից

Մանրամասներ՝ Պուշկին փողոցում դաժան սպանությունից
378
Ուրբաթ, 15 մարտի, 2024 թ., 21:42

Նախորդ շաբաթ՝ մարտի հինգի լույս վեցի գիշերը, Պուշկին 60 շենքի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ունեցել է ողբերգական ավարտ․ երեք երեխաների հայր, 48-ամյա Յուրի Մինասյանը նախօրեին մահացել է ստացված վնասվածքներից։ Յուրի Մինասյանն ինքն է ահազանգել ոստիկանություն, ասել, որ արնաքամ է լինում։ Հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում, շուրջ 10 օր անց՝ մարտի 14-ին, մահացել է։ Սպանված տղամարդն այդ օրը եղել է Պուշկին 60 հասցեում գտնվող «Բիթլզ» ակումբում։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ նա ակումբում է եղել ընկերների հետ և տարաձայնություններ են ունեցել այնտեղ գտնվող մեկ այլ անձի հետ։ «Քննությամբ պարզվել է, որ Յ․ Մինասյանը մարտի 5-ին՝ ուշ երեկոյան, իր ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Պուշկին փողոցում գործող «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ են առաջացել այնտեղ գտնվող մեկ այլ անձի՝ Երևանի բնակիչ Հ․Մ․-ի հետ։ Պարզաբանումների նպատակով վերջիններս դուրս են եկել այնտեղից և գնացել Փարպեցի փողոցում գտնվող Սրբ. Զորավոր եկեղեցու հետնամաս։ Այնտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ․Մ․-ն բռունցքներով հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքի հատվածին՝ պատճառելով ծանր զուգակցված գանգուղեղային վնասվածք՝ գանգի բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ։ Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,- հայտնում է Քննչական կոմիտեն։ «Բիթլզ» ակումբի տնօրենը՝ Ռուբեն Ալանակյանը, որը չցանկացավ կադրում երևալ, ասաց՝ իրենք միջադեպի մասին չեն իմացել, ձայներ էլ չեն լսել, Յուրին և մյուսները ակումբից դուրս են եկել առանց վիճաբանելու։ Ակումբի տնօրենի տրամադրած տեսագրությունում երևեում է, թե ինչպես են ծեծկռտուքի ենթադրյալ մասնակիցները դուրս գալիս փաբից: Ակումբի տնօրենը նշեց, որ իրենք ունեն անվտանգության երեք աշխատակիցներ, որոնք այդ օրը ոչինչ չեն տեսել»,- ասել է ՔԿ խոսնակը։ Ենթադրյալ սպանություն կատարած անձին՝ Հարություն Մկրտչյանին, դեռ չեն հայտնաբերել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանրամասներ՝ Պուշկին փողոցում դաժան սպանությունից