«Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են` անեն». Միհրան Մախսուդյան
![]() 189 Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ., 23:24 Ինչպես հայտնել ենք, ժամեր առաջ ոստիկանները բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն: «Ես սրան սպասում էի, որ նման խուլիգանություն պիտի անեն իմ հանդեպ, իմ տղայի հանդեպ՝ փորձելով ինձ լռեցնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել Մախսուդյանը, որը լինելով ոսկեպարցի, բողոքի առաջին իսկ օրերին պայքարում էր տավուշցիների հետ մեկտեղ: «Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են՝ անեն, ես իմ պայքարից հետ չեմ կանգնելու, պայքարելու եմ իմ հողի համար, որ թուրք շան ոտքը չմտնի մեր տարածք: Իմ սկզբունքն է՝ մահ կամ ազատություն: Սրանով ինձ չեն վախեցնելու և արդարությունը կհաղթի»,- ասել է նա: Մախսուդյանը նշել է, որ խուլիգանության հոդվածով է մեղադրանք առաջադրվել, որը վերաբերում է երկրապահի անդամների հետ կապված միջադեպին: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
