Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Սպիտակ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երեխաներ են հոսպիտալացվել

Սպիտակ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երեխաներ են հոսպիտալացվել
281
Շաբաթ, 16 մարտի, 2024 թ., 14:06

Մարտի 16-ին, ժամը 10։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Opel» (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1979թ․) և «Hyundai» (վարորդ՝ Ն․ Թ․, ծնված 1978թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ս․ Ս-ն (ծնված 1987թ.), Մ․ Ս-ն (ծնված 2008թ.) և Ս․ Ս-ն (ծնված 2011թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։