Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Երևան-Սևան մայրուղում վթարված մեքենային հարվածել է մեկ այլ մեքենա. կա 8 վիրավոր

Երևան-Սևան մայրուղում վթարված մեքենային հարվածել է մեկ այլ մեքենա. կա 8 վիրավոր
334
Կիրակի, 17 մարտի, 2024 թ., 00:54

Մարտի 16-ին խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի քանի մետրը և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրը սահմանազատում էին պարեկները «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է գլխիվայր շրջված «Toyota Camry»-ին ապա մոտ 30 մետր առաջ է ընթացել, բախվել ծառերին, մի քանիսը կոտրել ու արմատախիլ արել և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ մինչ այդ կոտրելով նաև երկաթե արգելապատնեշները։

Նշված վթարից 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Երկու վթարների փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։