Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում

Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում
389
Կիրակի, 17 մարտի, 2024 թ., 01:00

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր պայթյուն-փլուզում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Քանաքեռավանի գազալցակայանում, Peugeot մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը մոտ 10 մ շպրտվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել պատերի փլուզում, երկաթե թիթեղներից մի քանիսը պոկվել ու շպրտվել են՝ ընկնելով 2 ավտոմեքենայի վրա։ Մի քանի գազաբալոններ նույնպես շպրտվել են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։