Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը
327 Կիրակի, 17 մարտի, 2024 թ., 13:00 Մարտի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Արտակ Մնացականյանն իր մոտ թմրանյութ է պահում։ Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու, պատրաստելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Արթիկի Սասունցի Դավիթ և Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում իրավապահները ձերբակալում են նրան և տեղափոխում ոստիկանության Արթիկի բաժին։ Տեղում անձնական խուզարկությամբ Ա.Մնացականյանի վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվում է թղթով փաթեթավորված 1.57 գրամ քաշով կանաչավուն, յուրահատուկ հոտով, բուսական զանգված։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Մնացականյանը Թալին խոշորացված համայնքի Մաստարա բնակավայրի վարչական ղեկավարն է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |
Ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է (տեսանյութ)
8901:18Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը. կան զոհեր ու վիրավորներ (լուսանկար)
131Երեկ, 19:24Բետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել
239Երեկ, 18:06Բռնազավթված Շուշիում ականազերծող սակրավորը պայթել է ականի վրա
137Երեկ, 17:54Մոփեդներ են վթարվել. կա զոհ
201Երեկ, 00:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
25826.04.2024, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
22926.04.2024, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
34725.04.2024, 21:48