Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Կրակոցներ Արտաշատում. 30-ամյա տղան վիրավոր է

Կրակոցներ Արտաշատում. 30-ամյա տղան վիրավոր է
302
Կիրակի, 24 մարտի, 2024 թ., 20:06

Այսօր՝ մարտի 24-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արտաշատի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի տներից մեկում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներն ու ոստիկանները Զոհրաբի փողոցում հայտնաբերել են ատրճանակից կրակված թվով 6 պարկուճ, իսկ Իսակովի փողոցում՝ կրակված 1 գնդակ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորն Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Տիգրան Բ-ն է։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են ենթադրյալ սպանության փորձ կատարողի ինքնությունը, ով ոստիկանների ու պարեկների կողմից տաք հետքերով հայտնաբերվել ու բերման են ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին։