Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Վթար Տափերականում․ կան զոհեր և վիրավորներ

Վթար Տափերականում․ կան զոհեր և վիրավորներ
343
Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 20:54

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan Tiida և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն և «Արտաշատ» բժշկական կենտրոն։

«Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվող վիրավորը շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով՝ մահացել է։