Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Թբիլիսիում աճել է պայթյունի զոհերի թիվը

Թբիլիսիում աճել է պայթյունի զոհերի թիվը
387
Կիրակի, 07 ապրիլի, 2024 թ., 18:24

Թբիլիսիում հրաձգարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում։

Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի մասին։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Բոչորմի փողոցի 12 հասցեում։ Բացի մահացածներից, դեպքի վայրում հայտնաբերվել է 4 տուժած։