Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» փոքրիկ օրինակ»․ Նաիրի Հոխիկյան

«Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» փոքրիկ օրինակ»․ Նաիրի Հոխիկյան
295
Շաբաթ, 18 մայիսի, 2024 թ., 16:24

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» մի փոքրիկ օրինակ
1918թ. Գանձակի կոտորածների ժամանակ, երբ երկրամասի հայությունը շրջափակման մեջ էր։ Հաճախ է պատահել, որ այսօր ադրբեջանցի հորջորջվող կովկասյան թուրքերը, նախապես որոշակի գումար վերցնելով իրենց ծանոթ հայերից, փոխարենը «խոստանում» էին մասնավոր, գաղտնի կերպով ցորեն և պարենային այլ մթերքներ տալ նրանց: Այդպիսի «պայմանավորվածություններից» մեկի ժամանակ, երբ հայերը մոտենում են քաղաքամեջի կամրջին՝ ցորենը ստանալու, տեսնում են, որ պարկերից մեկը-երկուսը լցրած է գարիով, իսկ 10-12-ը՝ անասունի աղբով...
Սա, իհարկե, շատ փոքրիկ և առարկայական օրինակ է, բայց լավագույնս արտացոլում է թուրքի՝ պայմանավորվածություն գաղափարի հասկացողությունը՝ լինի ցորենի վաճառքի, թե խաղաղության մասին»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան