«Տավուշի ու Արարատի մարզերի հանձնումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը»․ Վ․ Գեղամյան
![]() 294 Շաբաթ, 18 մայիսի, 2024 թ., 15:48 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «32 տարի առաջ՝ 1992թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ Հայաստանի մնացած հատվածին։ 2022թ. բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը այս կարևորագույն քաղաքը՝ հազարավոր հայերի տներով հանձնեց թշնամուն, որը թույլ տվեց Ադրբեջանին մի քանի ամսից լիարժեք շրջափակել Արցախն ու հասնել 2023թ. սեպտեմբերի հաղթանակի ու Արցախի լիարժեք գրավման։ Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձնումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը։ 2022թ. ամռանը մենք բավարար չպայքարեցինք՝ կանգնացնելու համար արցախյան աղետը։ 2024թ. մայիսին հնարավորություն ունենք այնպես անելու, որ մյուս տարի այս ժամանակ չխոսենք Սյունիքի ու Տավուշի մարզերի լիարժեք կորստի մասին։ Ամենաարդյունավետ ձևն այս պահին Սրբազան շարժմանը միանալն է։ Իսկ մինչ այդ՝ շնորհավոր տոնդ, Բերձո՛րս։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
