Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Տեղեկությունները, ցավոք, հաստատվեցին»․ Գառնիկ Դանիելյան

«Տեղեկությունները, ցավոք, հաստատվեցին»․ Գառնիկ Դանիելյան
273
Շաբաթ, 18 մայիսի, 2024 թ., 16:30

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր վաղ առավոտից Կիրանց են ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ծանոթանալու չափագրման աշխատանքներին։
Այն տեղեկությունները, որ սահմանը կարող է անցնել նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին։
Ներկայիս իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները։ Այսօր արդեն գյուղ են ժամանել սահմանապահ զորքերը։
Կիրանցցին շարունակում է դեմ արտահայտվել ապօրինի սահմանազատմանը, գյուղի միջով սահման գծելուն։
Ըստ էության, իշխանությունների ձեռամբ կազմաքանդվում է Տավուշի առաջնագիծը։
Առանց որևէ նախապայմանի և անվտանգության երաշխիքի՝ թշնամուն է ընծայվում առաջին պաշտպանական բնագիծը։
Այս ամենը փաստում է մի բանի մասին․ Կիրանցից մայրաքաղաք տեղափոխված Սրբազան պայքարի հաղթանակն այլընտրանք չունի»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան