«Խոսեմ, թե ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը». Բագրատ Սրբազան
![]() 268 Կիրակի, 12 մայիսի, 2024 թ., 20:24 Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության սկզբունքները. «Նախ խոսեմ, թե ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը և ինչ տեսիլ պիտի ունենա Հայաստանի համար: Այն պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ բարձր մասնագիտական որակ ունեցող մարդկանցով: Երկրում պետք է գերիշխի ներքին հաշտեցման մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա: Պետական կառավարման, քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն և ապահով, ոչ թե սրա նրա քմահաճույքով, հարազատ-բարեկամների լցոնումներով պայմանավորված: Պետք է երաշխավորի ազատ և արդարև ընտրությունները՝ գալիք մնայուն կառավարության համար: Մինչև նոր ընտրությունները չպետք է լինեն որևէ կերպով Սահմանադրական ամբողջական փոփոխությունների մասին փոփոխություններ: Պետք է հանձնառու լինի՝ շարունակելու խաղաղ բանակցությունները: Պետք է մերժի հականերով արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով գործիք դառնալով՝ զարգացնելով իր սեփական հայկական օրակարգը՝ բարեկամների փնտրտուքով, բայց ոչ երբեք՝ հույսը միայն բարեկամների վրա դնելով, այլ ապավինելով սեփական ժողովրդի ուժականությանը և կամքին: Չճանաչել որևէ՝ ուժով ձևավորված որևէ իրողություն՝ չլեգիտիմացնելով, չվավերացնելով ուժի կիրառած իրողությունները: Բոլոր կարգավորումները պետք է տեղի ունենան բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի և արդարության սկզբունքի հիման վրա: Ոչ ոք չի կարող մեզ պարտադրել՝ փոխել մեր հայկական օրակարգը: Մեր տարածաշրջանի և հարևանների ստեղծած թշանամական իրադրությունը մեզ ստիպում է լինել ոչ «սովորական», այլ դառնալ հատուկ պետություն, որից պետք է բխեն բոլոր հայեցակարգային դրույթները՝ տարածված ողջ համակարգերի վրա: Կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառու մասնագետները՝ կլինեն դիվանագետներ, զինծառայողներ, պետական ծառայության մեջ գտնվող անձինք, ովքեր ինքնակամ հեռացել են կամ անարդարացիորեն հեռացել են նույնիսկ մեկ լայք դնելու պատճառով: Պետք է նոր հայեցակարգ մշակել Սփյուռքի հետ հարաբերությունների համար՝ ներգրավելով բոլոր կարող ուժերը ՀՀ-ի և Սփյուռքի կյանքի զարգացման մեջ՝ թե ներքին և թե արտաքին մակարդակով: Մեր ուժականությունը շատ մեծ է, ժողովուրդ: Բազմաթիվ անուններ գիտեք, որոնք պատրաստ են ամեն օր ծառայելու իրենց հայրենիքին: Ի՞նչ է պատճառը, որ մենք այսքան ուժեղ ենք, բայց այսքան խեղճ՝ նպատակի և օրակարգի բացակայությունը: Հայաստանը պետք է մուտք գործի հետպատերազմյան ապաքինման փուլ. ուղղակի անհրաժեշտություն է մեր ապաքինումը, ժողովուրդ, հոգևոր ապաքինումը: Զարգացման փուլ, որը ենթադրում է նոր բարքեր, նոր վարքագիծ, նոր ժամանակակից պետության կազմավորման հայեցակարգով: Սկսած չկեղտոտելուց, կենդանի աղբանոց չսարքելուց մեր հայրենիքը՝ մինչև ամենաքաղաքական և ռազմական խնդիրների արծարծումը: Շարունակելի...
|

«Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ»․ Պեդրո Զարոկյան
2911:54
«Որքան մոտենա ավարտը՝ նրանց պահվածքն ավելի լկտի ու ոչ ադեկվատ է դառնալու»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
4711:48
«Երևանի միակ խնդիրը ձախողված կառավարումն է»․ Քրիստինա Վարդանյան
3911:42
«Ձեզ մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
6711:36
«Ամեն խուլիգան կարա բռնության ենթարկի վարորդին, ասի՝ բոյկոտ էի անում»․ Տիգրան Ավինյան
10911:18
«Իշխանությունը հայի արժանապատվությունը ստորադասել է Ադրբեջանից ներկրվող վառելիքին»․ Ոսկան Սարգսյան
6911:12
«Նիկոլի բերած «խաղաղությունն» այս տեսքն ունի»․ Նաիրա Կարապետյան
10311:06
«Երկու աշխարհի չեմպիոն»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
10211:00
