Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կիրակի օրվա ավտոերթի և համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնությունն էր։ Նա փետրվարին հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը դադարել է՝ հեռանում է կառավարական առանձնատնից, և իր դառը կյանքի մասին սրտաճմլիկ պատմություն պատմեց:
Իսկ կիրակի օրը մարդիկ տեսան նրա սիլուետը ամուսնու առավոտվա լայվում՝ կառավարականում, ապաև մասնակցեց Գյումրիի միջոցառմանը․ Փաշինյանի ձեռքը բռնած՝ քայլում էր քաղաքում, արհամարհում լրագրողների հարցերը: Եվ, հակառակ խոստմանը, որ հրաժարվում է «ախրաննիկներից», շրջում էր ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ։ «Վերամիավորվե՞լ եք» հարցը նրանք անպատասխան թողեցին:
Տեղեկացանք, որ անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել դա: Մեզ ասացին, թե իրենք 1 շաբաթ առաջ են իմացել, որ Աննան վերադարձել է կառավարական առանձնատուն: Իսկ թե ինչ կարգավիճակով, չգիտեն: Իրենք էլ են տարակուսած զույգի այս թատրոնից»։

«Կոյուղու հոմանիշը հին և բարբառային հայերենով կոչվել է ք*քի պահոց՝ քպ-ի ակունքը». Դավիթ Ամալյան
7803:12
«Պատմական հայրենիքի աշխարհագրությունը դուրս է մղվում երեխայի գիտելիքներից». Արմեն Հովասափյան (լուսանկար)
8902:12
«Վաղվա համար նիկոլականությունն ինչ-որ «պատմական» բաներ է անոնսավորում». Տաթևիկ Սողոյան
109Երեկ, 23:54
«Գիտի, թե ով է այդ տան հարց լուծողը». Արգիշտի Կիվիրյան
121Երեկ, 22:36
«Բժիշկ Վահան Վարդապետյանը կոչ է անում ունեզրկել ու բանտարկել անմեղ մարդկանց». Հովհաննես Իշխանյան
132Երեկ, 21:00
Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
131Երեկ, 19:30
«Փող, ասֆալտ, շոու. ահա այն ամենը, ինչ հետաքրքրում է ժողովրդին». Նաիրի Հոխիկյան
118Երեկ, 18:18
Իրանը Հորմուզի նեղուցում խոցել է 20-րդ ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը
196Երեկ, 18:01