«Ինձ պետք չի չորել, ես առանց այդ էլ չոր եմ». Ռուստամյանը՝ Միրզոյանին
![]() 203 Երեքշաբթի, 04 հունիսի, 2024 թ., 10:48 «Բյուջեի կատարողականը գլոբալ գնահատելու համար պետք է համեմատել Կառավարության կատարողականի հետ: Դուք արտաքին հարաբերությունների մասով բյուջեն ծախսել եք աննպատակ. ՀԱՊԿ-ի վերաբերյալ Կառավարության ծրագրում մի բան է գրված, դուք այլ բան եք արել: Արցախի խնդրով հակահայկական գործունեություն է կատարվել. էն, ինչ գրված է Կառավարության ծրագրում, հակառակն է արվել: Ցեղասպանության հարցում որևէ խնդիր արտաքին օրակարգի վրա չի դրվել և այսպես շարունակ»,- Բյուջե-2023-ի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ փոխարենը կատարվել են Ադրբեջանի պահանջները: Միրզոյանն ասաց, որ չի կիսում Ռուստամյանի գնահատականները. «ՀՀ կառավարությունն արել և անում է մի շարք վերլուծություններ ու հետևություններ, ու ըստ այդմ՝ խմբագրումներ ու սրբագրումներ տեխնիկական կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերում... Դուք ձեր փորձով սա լավ հասկանում եք ու եթե էս կողմից նստեիք, ձեր տված հարցին շատ ավելի լավ կպատասխանեիք ու ձեզ ավելի շատ կչորեիք, քան ես եմ ինձ թույլ տալիս»: Ռուստամյանն արձագանքեց. «Նախ, ինձ պետք չի չորել, ես առանց այդ էլ չոր եմ, երկրորդ, երբ ես հարց եմ տալիս, տալիս եմ՝ իմ համոզումներից ու փաստերի արձանագրումից ելնելով»: |

«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
7516:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
7615:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8214:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
8814:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
16614:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
17414:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
10913:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
17912:12
