«Ոստիկանությունը չի կարողանում ամբոխի կառավարում իրականացնել»․ Արաքս Մելքոնյան

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների ու ոստիկանության գործողությունների թեմայով քննարկման ժամանակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը հայտարարեց, որ ոստիկանությունը գործել է անհամաչափ և հատուկ միջոցների գործադրումը տեղին չի եղել․ «Մեր ոստիկանությունը, ըստ մեր վերջին տարիների դիտարկումների, չի կարողանում պատշաճ կոմունիկացիա տանել հավաքի մասնակիցների հետ։ Չեն կարողանում ամբոխի կառավարում իրականացնել»,- ասաց նա՝ նշելով, որ ոստիկանությունը պետք է հիմնավորի՝ արդյո՞ք այդ իրավիճակում անփոխարինելի էր հատուկ միջոցների գործադրումը։ «Ոստիկանությունը գործել է անհամաչափ, անհրաժեշտ չէր հատուկ միջոցների գործադրումը։ Գործադրողները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքների համար։ Խիստ կասկածում եմ, իհարկե, որ մեր այս դատաիրավական համակարգում քննչական կոմիտեն և դատախազությունը քրեաիրավական պատշաճ գնահատական կտան այս իրավիճակին։ Բայց պիտի մի բան էլ ասեմ, որպեսզի ներկայիս դրությունը շատ չքարկոծենք, էս նույնն էր և՛ 15 թվականին, և՛ 16 թվականին, և՛ 18 թվականին»,- ասաց Մելքոնյանը։

«Սրա նմանները նիկոլի համար գտածո են»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
4310:24
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
6709:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6508:24
«Աշխարհի անտառային պաշարները կարող են արագորեն սպառվել»․ Լևոն Ազիզյան
13403:06
«Այս «ազդեցիկ» մարդուն պետք չէ անհանգստացնել, ինքն արձակուրդում ծիտիկի հետ է խաղում»․ Էդգար Ղազարյան
17900:12
«Ծառուկյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով»․ Էմին Խաչատրյան (տեսանյութ)
154Երեկ, 23:48
Թրամփը հայտարարել է Եվրոմիության դեմ «նշանակալի մաքսատուրքերի» սահմանման մասին
253Երեկ, 23:28
«Առաջարկում եմ այդ միջոցները նվիրաբերել մի քանի ուղեղային կենտրոնների». Արա Պողոսյան
145Երեկ, 22:48