«Առաջարկում եմ այդ միջոցները նվիրաբերել մի քանի ուղեղային կենտրոնների». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիմվոլիկ առումով ողջունելի է Նարեկ Կարապետյանի միտքը, եթե այն ուղղված է քաղաքական մշակույթ փոխելուն։ Բայց ես առաջարկում եմ Նարեկին մի պահ հարցի էմոցիոնալ կողմը թողնել ու դիտարկել պրակտիկ կողմը։
ԱԺ պատգամավորի աշխատավարձը, ինչպես նաև պարգևավճարները գոյանում են ԱԺ-ի համար հատկացված տարեկան բյուջեից, պարգևավճարները՝ ԱԺ պարգևավճարների ֆոնդից։ Երբ պատգամավորը հրաժարվում է աշխատավարձից կամ պարգևավճարներից, ապա դրանք մնում են ԱԺ բալանսի վրա։
Ի՞նչ է սա տալիս հասարակ քաղաքացուն՝ ոչինչ։
Իսկ ո՞վ է շահում՝ այն պատգամավորը, ով պարտաճանաչ ստանում է հավելավճարներ։
Ի՞նչ եմ առաջարկում.
Քանի որ կա «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական մոտեցումը՝ հրաժարվել պարգևավճարներից, իսկ Նարեկ Կարապետյանի դեպքում՝ նաև աշխատավարձից, ապա այդ միջոցները առաջարկում եմ առավել ռացիոնալ և հայկական քաղաքական մտքի զարգացման տեսանկյունից առավել արդյունավետ օգտագործելու համար փոխանցել, նվիրաբերել (կամ ցանկացած այլ ձևակերպում) մեկ կամ մի քանի ուղեղային կենտրոնների, պայմանով, որ վերջիններս այդ միջոցները կծախսեն ո՛չ թե հարցազրույցներ տալու, բամբասանքներ տարածելու, այլ քաղաքական միտք, գաղափար և պրոդուկտ ստեղծելու վրա։
Ի դեպ՝ եթե այս առաջարկը պաշտպանություն գտնի, օգտվելով առիթից ասեմ, որ Արարատ Կոստանյանի հետ արդեն տևական ժամանակ մտածում ենք ուղեղային կենտրոնի մասին, պարզապես մենք մեր տեսակով չենք կարողանում երբեք ու որևէ մեկին դիմել ֆինասական օժանդակություն ցուցաբերելու համար»:

Թրամփը հայտարարել է Եվրոմիության դեմ «նշանակալի մաքսատուրքերի» սահմանման մասին
823:24
«Առաջարկում եմ այդ միջոցները նվիրաբերել մի քանի ուղեղային կենտրոնների». Արա Պողոսյան
5122:48
«Հայկական ծիրանն արդեն հասանելի է Փարիզում և շրջակա քաղաքներում»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
4622:18
24 ժամվա ընթացքում դեպի Մոսկվա է ուղարկվել Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 250 ԱԹՍ
8822:06
«Իսկ ի՞նչ կասի «Россельхознадзор»-ը, երբ Հայաստանը սկսի թռչող կոկորդիլոսներ արտահանել». Կարեն Հեքիմյան
7720:36
«ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում». ՊՆ
8720:06
«Իմ դեմ բացարձակ ցուցմունք տվողներ չկան, առերեսում էլ չեն արել». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
8819:36
ՊՆ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
8319:30