«Ծառուկյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով»․ Էմին Խաչատրյան

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 290-րդ հոդվածով՝ այսինքն՝ հարկերից խուսափելու համար»,- այս մասին 12 ժամ տևած հարցաքննությունից հետո Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։
«Սա արդեն ավելի զավեշտալի է, քանի որ բոլորին հայտնի է, որ Ծառուկյանը դեռ 2003 թվականից, երբ ընտրվել է պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման, և դրա հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ։ Այս գործը կապված է կոնյակի գործարանի հետ։ Այս բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ, ճնշումներ և քաղաքական հետապնդումներ են։ Չեն կարող միանգամից տարբեր ժամանակներում հարուցված գործեր ակտիվանալ և միաժամանակ նոր գործեր հարուցվեն»,- հավելեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այդ գործերը փաստական հիմքեր չունեն։

Հութիներն արգելափակել են սաուդյան 48 լցանավ
2119:48
2025-ը ռեկորդային տարի է եղել մարդասիրական աշխատողների նկատմամբ բռնության առումով. ՄԱԿ
11418:34
«Անցած ընտրություններում ո՞ւմ փողերն էին զանգվածաբար բաժանվում որպես ընտրակաշառք»․ Կարապետ Ռուբինյան
6517:54
«Մինչև պատմություն կարդա, ՀՀ տարածքը Բալզակի «շագրենի կաշվի» նման նվազելու է, երկրից բան չի մնա»․ Ոսկան Սարգսյան
6317:42
«Ամեն ինչ տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգ օրենքի սահմաններում». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6317:24
«Ապալեգիտիմ իշխանությունը փորձում է մարդուն հեռացնել այն ամենից, ինչը ձևավորել է նրա ազգային ինքնությունը». Արմեն Հովասափյան
6217:12
«Քաղհասարակություն կոչվածից փչում է քաղաքացիական մեռելահոտ». Դերենիկ Մալխասյան
6816:30
Արեգնազ Մանուկյանի դստեր ծննդյան օրվա առիթով տորթ դրեցին ԵՄ գրասենյակի դիմաց (տեսանյութ)
7315:24