«Ընդդիմության հիմնական խնդիրը սեփական քաղաքական օրակարգ ստեղծելն է»․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանության մոտ բավական արդյունավետ է ստացվում ընդդիմադիր դաշտի դեմ «լոկալ» մեթոդներով աշխատելը: Մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվում, մյուսը կալանավորվում է, երրորդը հայտնվում է տնային կալանքի տակ, չորրորդի նկատմամբ կիրառվում են այլ սահմանափակումներ։ Ու այս ամենը տեղի է ունենում «հերթով»՝ յուրաքանչյուր «գործ» ներկայացնելով որպես մի առանձին պատմություն։
Խնդիրն այն է, որ քանի դեռ ընդդիմադիր դաշտը չի գիտակցել, որ իշխանությունն առաջ է շարժվում հենց այս՝ մասնատելու և յուրաքանչյուր հարց առանձին լուծելու տրամաբանությամբ, նախաձեռնությունը շարունակելու է մնալ իշխանության ձեռքում։
Իշխանությունը հաշվարկել է, որ երբ իր հակառակորդները պայքարում են յուրաքանչյուր հետևանքի դեմ առանձին, ինքը կարող է հանգիստ առաջ տանել ընդհանուր գործընթացը։ Մեկին պաշտպանելու ընթացքում հայտնվում է երկրորդ խնդիրը, երկրորդով զբաղվելու ընթացքում՝ երրորդը, և ընդդիմությունը մշտապես հայտնվում է արձագանքողի, այլ ոչ թե օրակարգ թելադրողի դերում։
Ընդդիմադիր դաշտի հիմնական խնդիրը հենց այստեղ է՝ ոչ թե անվերջ արձագանքել իշխանության յուրաքանչյուր հաջորդ քայլին և հերթով փորձել հանգցնել առանձին «հրդեհները», այլ վերջապես ձևավորել միասնական ռազմավարություն ու սեփական քաղաքական օրակարգ։
Քանի դեռ իշխանությունն է որոշում՝ որտեղ, երբ և ինչի շուրջ պետք է պայքարի ընդդիմությունը, քաղաքական նախաձեռնությունը նրա ձեռքում էլ կմնա...»։

«Իրենց թվում է՝ ամեն խոսողից հետո պետք է վերևից մեկնաբանություններ անեն». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
2317:00
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը տեղի կունենա վաղը
2916:54
«Մարդկային ինչ որակների կրող պետք է լինել, որ այդպիսի հարց տալ մարդու, ով ծնունդով Արցախից է». Հակոբ Բադալյան
5316:42
«Սիրելի՛ թոշակառուներ, հանկարծ չմտածեք, էլի բարձրացնելու ենք ձեր թոշակները». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
7416:12
«Ռուբինյանը, Կոնջորյանը, Ալեքսանյանը իրականացնում են իրավունքի չարաշահում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6516:00
«Ծնողական խնամքից զրկված երեխաները հաճախ են հիշում Աղվան Վարդանյանին». Նազելի Բաղդասարյան
5215:42
«Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում». Վահագն Սարոյան
6015:36
Նոր կադրեր՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից (տեսանյութ)
7415:18