Հետապնդում և կրակոցներ` Երևանում. պարեկները տեղափոխվել են հիվանդանոց
368 Կիրակի, 23 հունիսի, 2024 թ., 17:36 Այսօր՝ հունիսի 23-ին, դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկը կասկածանքով Արին Բերդի փողոցում փորձել է կանգնեցնել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել պարեկի օրինական կանգառ հրահանգին, դիմել է փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները, տեսնելով որ նա չի ենթարկվում և դիմել է փախուստի, հետապնդել են մինչև Մանթաշյան փողոց, որտեղ 41 շենքի մոտ «Nissan Teana»-ն բախվել է «Opel» մակնիշի ավտոմեքենային։ Հետապնդման ընթացքում պարեկի կողմից կրակոց է արձակվել «Nissan Teana»-ի առջևի ձախ անվադողի վրա, իսկ երբ «Nissan»-ը բախվել է պարեկային ավտոմեքենային ավտոմեքենայի, անվտանգության բարձիկը բացվել է, ինչի պատճառով էլ 1 կամ 2 պարեկ տեղափոխվել են հիվանդանոց։ Արին Բերդի փողոցում էլ հայտնաբերվել է կրակված 2 պարկուճ։ |
41-ամյա տղամարդը ընկույզի ծառը թափ տալիս հոսանքահարվել է ու մահացել
280Երեկ, 23:48Հրդեհ է բռնկվել Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում. դասասենյակը վերածվել է մոխրակույտի
687Երեկ, 18:12Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդի դուստրը
754Երեկ, 13:00Ռուսական զորքը հարվածել է Սումիի հիվանդանոցին (լուսանկար)
658Երեկ, 12:12ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
758Երեկ, 11:00Իսրայելը հայտարարել է Բեյրութի ուղղությամբ նոր հարվածների մասին (տեսանյութ)
687Երեկ, 09:42«Հեզբոլլահ»-ի առաջնորդի լիկվիդացման մասին իսրայելական պնդումները հերքվում են
713Երեկ, 01:06Դաղստանում սեպտեմբերի 28-ը սգո օր է հայտարարվել
1262Երեկ, 00:30