«Որոշումն Ալիևն ու Փաշինյանը պետք է կայացնեն». Լավրով

Ռուսաստանի Դաշնությունում BRICS կամ ԱՊՀ միջոցառումների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հնարավորության մասին որոշումը նրանք պետք է կայացնեն։ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է կատարել իր պարտավորությունները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի Բարձր մակարդակի շաբաթվա արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Ինչպես ասում են, It's up to them (որոշումն իրենցն է)»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Ռուսաստանում առաջիկայում սպասվող իրադարձությունների շրջանակներում երկու առաջնորդների հանդիպման հնարավորության մասին հարցին:
«Եթե նրանք ցանկանում են հանդիպել, մենք միշտ պատրաստ ենք մեր մասնակցությամբ իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք»,- ասել է ռուս նախարարը։

«Տենց շուստրի քանի՞ եղբայր եք»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
1711:54
«Թե ինչ է ասել Իլհամ Ալիևը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, վա՜յ-վա՜յ-վա՜յ, ամոթ է, չխոսեմ»․ Արթուր Խաչատրյան
5011:42
«Չգիտեմ՝ էս վերջերս ինչո՞ւ են որոշ մարդիկ ընկել ձեր հետևից»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
4711:36
Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
9011:31
«Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է ՀՀ քաղաքական դաշտում, որ երբևէ երաշխավորագիր է ստացել Ալիևից», «սո՛ւտ է»․ իրավիճակն՝ ԱԺ-ում (տեսանյութ)
5811:18
«Երաժշտական դպրոցի տնօրենին ծնողկոմիտե՞ն է նշանակում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6211:06
«Ուժեղ Հայաստան»-ը լքեց նիստերի դահլիճը (տեսանյութ)
6310:54
«Հայկական եկեղեցին կոռուպցիայի վահան դարձրած Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա»․ Ռուբեն Ռուբինյան
6010:48