41-ամյա տղամարդը ընկույզի ծառը թափ տալիս հոսանքահարվել է ու մահացել

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգավան գյուղում, երկաթգծի հարևանությամբ գտնվող հատվածում քաղաքացին ծառից վայր է ընկել և գտնվում անգիտակից վիճակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ 41-ամյա Գոռ Հ-ն իրենց հողամասում, ըստ նախնական տեղեկությունների, ալյումինե աստիճանի վրա կանգնած ալյումինե խողովակով ընկուզենու ծառից ընկույզ թափ տալիս անզգուշաբար դիպել է ծառի վրայով անցնող բարձր լարման հոսանքի մալուխին, էլեկտրահարվել և վայր ընկել, ինչն էլ դարձել մահվան պատճառ։
Առավել մանրամասն՝ սկզնաղբյուրում:

Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մարմին
7419:54
Տղամարդը վերջին պահին բռնել է երկրորդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)
20711:36
ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
30909:07
Եմենում կատաղի մարտեր են. հուսիները գրավել են ԱԺ նախագահի տունը և վերահսկում են ռազմավարական մայրուղին
531Երեկ, 18:07
Երկրաշարժեր՝ Թուրքիայում
341Երեկ, 17:30
Այնթափում «Mercedes Vito»-ի և մոպեդի բախման հետևանքով 14-ամյա մոպեդավարը մահացել է
198Երեկ, 12:24
Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. կա 5 վիրավոր
24503.10.2026, 19:36
Սևան-Դիլիջան թունելում բախվել են բեռնատարներ․երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
31402.10.2026, 21:48