«Ես եկեղեցու հարցերով չեմ զբաղվել, բայց Փաշինյանին նման խորհուրդներ միշտ եմ տվել». Էդմոն Մարուքյան
![]() 851 Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ., 17:36 «Գոնե մյուռոնօրհնության թեմայով լինենք միասնական։ Բոլորս պարտավոր ենք գոնե այսօր միասնական լինել։ Մենք այսօր պետք է բան փնտրենք, որ մեզ ոչ թե պառակտի, այլ միավորի, ինչը, սակայն, կարծես թե, տեղի չի ունենում: Մյուռոնօրհնեքը, սովորաբար, 7 տարին մեկ է լինում, սակայն դեպքերի բերումով 10 տարի է անցել: Գոնե սա մեզ միավորի»,- Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Էդմոն Մարուքյանը: Լրագրողները նրան հարցրեցին՝ երբ Հատուկ հանձնարարություներով դեսպան էր, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել եկեղեցու հանդեպ ունենա սահմաններ, հարգեն այդ սահմանները: Ասենք՝ չհայտարարեն, որ ծնկի են բերելու հոգևորականներին: «Ես եկեղեցու հարցերով չեմ զբաղվել, բայց նման խորհուրդներ միշտ եմ տվել: Հիշո՞ւմ եք, որ կաթողիկոսին անունով էին դիմում, և այլն, և այլն, չեմ ուզում այս օրով հիշել նման դեպքերը: Ես իշխանության հետ չեմ միավորվել, պարզապես այսօր մյուռոնօրհնեք է»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
