Կրակոց՝ Երևանում
383 Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ., 11:00 Երեկ՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին. հայտնել են, որ շտապօգնության բժիշկների թիվ 11 խումբը Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկից հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Թ-ն է: Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կարեն Թ-ն գտնվել է Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Արմենուհի Ս-ի և 22-ամյա Էդվարդ Ա-ի հետ, որտեղ նշված անձինք ննջասենյակից կրակոցի ձայն են լսել, որից հետո ահազանգել են շտապօգնություն: Ըստ նախնական տեղեկությունների՝ Կարեն Թ-ն իր կամքից անկախ հանգամանքներում հրազենով կրակոց է արձակել, ինչի պատճառով էլ ստացել է հարզենային վնասվածք: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
41-ամյա տղամարդը ընկույզի ծառը թափ տալիս հոսանքահարվել է ու մահացել
125Երեկ, 23:48Հրդեհ է բռնկվել Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում. դասասենյակը վերածվել է մոխրակույտի
545Երեկ, 18:12Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդի դուստրը
680Երեկ, 13:00Ռուսական զորքը հարվածել է Սումիի հիվանդանոցին (լուսանկար)
607Երեկ, 12:12ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
704Երեկ, 11:00Իսրայելը հայտարարել է Բեյրութի ուղղությամբ նոր հարվածների մասին (տեսանյութ)
633Երեկ, 09:42«Հեզբոլլահ»-ի առաջնորդի լիկվիդացման մասին իսրայելական պնդումները հերքվում են
699Երեկ, 01:06Դաղստանում սեպտեմբերի 28-ը սգո օր է հայտարարվել
1217Երեկ, 00:30