Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Երկրաշարժ՝ Ադրբեջանում

Երկրաշարժ՝ Ադրբեջանում
225
Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 10:06

Ադրբեջանի հարավում՝ Թալիշ լեռների շրջանում, 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է երկրի սեյսմոլոգիական ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07:43-ին: Օջախը գտնվել է 18 կմ խորության վրա, մոտակա շրջաններում ցնցումների ուժգնությունը կազմել է 4 մագնիտուդ: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։