«Եթե Թումանյանն էլ գա ու խոսի, կասեն՝ բիձա՛, գնա «Շունն ու կատու»-դ գրի»․ Դավիթ Հակոբյան
![]() 160 Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ., 12:00 «Ինչո՞ւ հայտնվեցինք այս վիճակում, որովհետև մի զարմանալի բնավորություն ունենք, շատ արագ հավատում ենք, որ հաղթեցինք ու սկսում ենք այդ հաղթանակը տասնյակ տարիներով տոնել՝ փոխանակ պատրաստվենք հաջորդ հաղթանակին»,- 24TV-ի եթերում, խոսելով երկրում ստեղծված իրավիճակի մասին, ասաց դերասան Դավիթ Հակոբյանը։ «Հավատացինք, որ 1918 թվականին հաղթել ենք, հետո՝ 1994 թվականին։ Բա հաղթանակած ժողովուրդն ինչո՞ւ է լքում իր երկիրը, ուրեմն հաղթանակի զգացողություն չունի։ Սա է բերել մեր այս վիճակին»։ Խոսելով խնդիրները բարձրաձայնող մտավորականների մասին՝ Հակոբյանն ասաց․ «Մի կեղծ նարատիվ կա՝ քաղաքականությամբ չի կարող զբաղվել երաժիշտը, դերասանը, գիտնականը, դասատուն, բա ո՞վ ա զբաղվելու քաղաքականությամբ, ո՞վ, ցույց տվեք այդ ինստիտուտը, որտեղ պատրաստում են քաղաքականությամբ զբաղվող մարդկանց։ Մեկ-մեկ ասում եմ՝ այ եթե հիմա հանկարծ Հովհաննես Թումանյանը գա և ասի՝ այ էսպես պետք է անենք, «Ֆեյսբուք»-ում կգրեն՝ ա՛յ բիձա, գնա «Շունն ու կատու»-դ գրի, քո ի՞նչ գործն ա»,- նշեց նա: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
