Երևանում հնդիկ տղամարդու են խոշտանգել
![]() 224 Կիրակի, 30 հունիսի, 2024 թ., 13:00 Հունիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նար-Դոսի փողոցի տներից մեկում երկու օր առաջ դաժան ծեծել են օտարերկրացի մի քաղաքացու, ում նաև խոշտանգել են։ Ոստիկանները պարզել են, որ տվյալ անձը տեղափոխվել է «Երևան» բժշկական կենտրոն, որտեղից էլ, «պոլիտրավմա» ախտորոշմամբ՝ Հերացու անվան թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց։ Ոստիկաները պարզել են նաև, որ նա Հնդկաստանի քաղաքացի 43-ամյա Կալդիպ Կումար Կաշմիր Լալն է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա հունիսի 24-ից վարձակալական հիմունքներով բնակվում է Նար-Դոսի փողոցի տներից մեկում, որտեղ հունիսի 25-ին ժամը 00։05-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում, ոմն Տինկան և Մանին նրան ծեծի են ենթարկել, ձեռքերն ու ոտքերը կապել, սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, սեռական ոտնձգություն կատարել, այրել սեռական օրգանը, մերկ վիճակում տեսանկարահանել և տեսանյութն ուղարկել հարազատներին՝ պահանջելով գումար, սպառնացել՝ գումարը չուղարկելու դեպքում կսպանեն, տաբատի գրպանից էլ հափշտակել են 500 դոլար և փակել նշված տան սենյակներից մեկում, ինչից հետո ոմն Ջոբընը, Գորըվը և Մնին հարազատներից մեկի խնդրանքով, տեղեկանալով նրա գտնվելու վայրի մասին, եկել և տեղափոխել են այլ վայր: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |
«Հենց նոր Նիկոլի շարասյունը քիչ էր մնում վրաերթի ենթարկի հերթական քաղաքացուն». Րաֆֆի Ասլանյան
156Երեկ, 21:18Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով 27 մարդ է մահացել
278Երեկ, 17:00«Կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով կա ձերբակալված». ՆԳՆ
135Երեկ, 15:54Սիրիայում հակաթուրքական ցույցերի ժամանակ 4 մարդ է զոհվել
251Երեկ, 15:24Վրաստանում ինքնաթիռ է կործանվել
304Երեկ, 15:18«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել
129Երեկ, 14:00Կադրեր՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից (տեսանյութ)
161Երեկ, 13:36Boeing 787-ի ուղևորն ուժգին տուրբուլենտության ժամանակ հայտնվել է ուղեբեռի դարակում (տեսանյութ)
283Երեկ, 12:48