Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

21-ամյա երիտասարդը դանակահարել է 19-ամյա համագյուղացիներին

21-ամյա երիտասարդը դանակահարել է 19-ամյա համագյուղացիներին
237
Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 19:36

Ոստիկանության Տավուշի բաժնում դանակահարության վերաբերյալ տեղեկությունը ստացվեց հունիսի 26-ին։ Այն ստուգվեց և հաստատվեց։ Պարզվեց, որ նախորդ օրը, ժամը 22-ին, Այգեձոր բնակավայրում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ տեղացի երիտասարդների միջև վիճաբանություն էր ծագել, և 21-ամյա երիտասարդն իր մոտ եղած դանակով հարվածել էր 19-ամյա երկու համագյուղացիներին։
21-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։