Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա. այն ղեկավարվում է վարչական խորհրդի կողմից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա․ Վեհափառը մտադիր չէ Բագրատ Սրբազանին փոխարինող նշանակել։
Այսպիսով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը դեռ մայիսի 26-ին հայտարարեց, որ սառեցնում է հոգեւոր ծառայությունը եւ պատրաստ է լինել ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուն։
Այսինքն, ըստ էության, արդեն մի քանի ամիս շարունակ Տավուշի թեմի առաջնորդի տեղը թափուր է մնում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ 20 օր առաջ Վեհափառը եկեղեցականների խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ էլ որոշվել է, որ Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա, այսինքն՝ Բագրատ Սրբազանին փոխարինող չեն ընտրի։
«Ժողովուրդ» օրաթերթը այս առնչությամբ դիմեց նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանին, վերջինս էլ մեզ հետ զրույցում ասաց․
«Ներկայում Տավուշի թեմը ղեկավարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ձևավորված վարչական խորհրդի կողմից։ Այլ տնօրինության պարագայում, ինչպես կարգն է՝ պատշաճ կերպով, հանրությունը կծանուցվի»»:
Մանրամասները՝ թերթի համարում։

«Արդյոք պատահական է այս դիպվածի և Սյունիքի ամենանեղ հատվածի համընկնումը». Գեղամ Օհանյան
022:54
«Սպասեցին մինչև ներխուժած խմբի մնացած երկու անդամները լքեն ՀՀ-ի տարածքը, ու ԱԱԾ-ն հայտարարեց, որ տենց բան չկա». Արթուր Դանիելյան
4122:24
«ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է բացառապես մեկ անձ. անհիմն են տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք». ՀՀ ԱԱԾ
4821:42
«Ադրբեջանը պատերազմի առիթներ ու պատճառներ է փնտրում». Հայկ Դեմոյան
5821:24
«Տեսակցեցի Անիին, առողջական վիճակը կայուն է, ինքը՝ ամուր». Անահիտ Ավանեսյան
5821:12
«Աբովյանում հանել են 44֊օրյայի զոհված զինվորների նկարներն ու տեղը խփել Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները». Դավիթ Վարդազարյան
7820:42
Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը
5920:36
«Փաստացի հայ կինը դանակահարել է Նիկոլի բերած «խաղաղությանը»»․ Դերենիկ Մալխասյան
5220:24