«Փաշինյանն ու Ալիևը իրար վրա են գցում»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանն ու Ալիևը համառորեն իրար վրա են գցում միմյանց հետ հանդիպել չցանկանալու պատճառը: Անկախ նրանից, թե ո՞վ է իրականում հրաժարվել Լոնդոնում առաջարկված երկկողմ հանդիպումից, կարելի է ենթադրել, որ.
1. Կամ Ադրբեջանը, կամ Հայաստանը, կամ էլ երկուստեք պատրվակներ են փնտրում այսպես կոչված խաղաղության պայմանագրի գործընթացը դանդաղեցնելու, ձգձգելու կամ առաջիկայում դրանում նոր պահանջներ ներառելու համար: Այս պարագայում ավելի հավանական է, որ հանդիպումից հրաժարված լինի ադրբեջանական կողմը:
2. Արտաքին ազդեցության որոշ կենտրոններ (կամ դրանցից առնվազն մեկը) դեռևս ամբողջությամբ բավարարված չեն համարում իրենց շահերը և խնդրել են իրենց ազդեցության տակ գտնվող կողմերից մեկին՝ չգնալ երկկողմ հանդիպման (անցանկալի պայմանավորվածություններից խուսափելու համար): Այս պարագայում ավելի հավանական է, որ հանդիպումից հրաժարված լինի հայկական կողմը:
3. Մոտ ապագայում տարածաշրջանում կարող են սպասվել արտաքին շահերի վերադասավորումներ ու գործընթացների վրա ազդեցության փոփոխություններ, որոնք հղի են նոր մարտահրավերներով և/կամ նոր հնարավորություններով: Այս պարագայում հավանական է, որ երկու կողմերն էլ, խորհրդակցելով իրենց տերերի հետ, ինչ-ինչ ակնկալիքներով և ժամանակ շահելու նպատակով հրաժարված լինեն հանդիպումից՝ մեղքը գցելով մյուս կողմի վրա:
4. Եկել է իր «եփած շիլան համտեսելու» ժամանակը և Փաշինյանը խուսափում ու վախենում է գործընթացը տանել ավարտական փուլ: Սա քիչ հավանական է, բայց ենթադրելու տեղ ունի, որովհետև այնքան փորձանք, կորուստ ու ձախողում, որ այս կառավարությունը բերել է մեր երկրի ու ժողովրդի համար՝ թույլ չի տալիս մտածել, որ Փաշինյանը հանկարծ սկսել է մտածել Հայաստանի շահերի մասին»։

«Մեր պատասխանը պետք է լինի ընտրություններին բոլորիս մասնակցությունը». Սաթիկ Սեյրանյան
6003:12
««Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»-ն՝ իր ամբողջ քաղաքական գեղեցկությամբ». Արսեն Ջուլֆալակյան
7502:06
«Հայաստանում իրագործվում է Մոլդովայի սցենարը. իսկ ի՞նչ է եղել Մոլդովայում». Կարեն Հեքիմյան
7401:12
«Ադրբեջանից Նախիջևան գնացող ազերական ամբողջ հոսքը հայի չի տեսնելու». Հրայր Կամենդատյան
8100:48
««Հիբրիդային» տարբեր կալիբրի կառավարվող հրթիռներն ու արկերը շրջանցում են ՔՊ-ն». Սուրեն Սահակյան
6800:36
«Զենքի միջազգային շուկան մեր առջև բացվեց Պրահայի համաձայնագրից հետո». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7400:30
«Մենք մեր ձայնը ոչ մեկի չենք տալու»․ Սամվել Կարապետյան
84Երեկ, 21:00
«Եվրոպան կարող է խնդիրների բախվել անվտանգության ոլորտում»․ Ֆոն դեր Լայեն
212Երեկ, 18:27