Անչափահասների միջև վիճաբանության ժամանակ գործի են դրվել դանակներ․ կան վիրավորներ

Հուլիսի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, Շահումյան փողոցի 1/5 հասցեում գտնվող գերեզմանաքարերի արտադրամաս «Արա Բալյան Ա/Ձ» են եկել Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Գ․ Ե-ն, 17-ամյա Ռ․ Ա-ն, 14-ամյա Գ․ Բ-ն, 15-ամյա Ա․ Ս-ն, 15-ամյա Է․ Մ-ն, 14-ամյա Հ․ Ա-ն, որտեղ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Է․ Մ-ի, 16-ամյա Խ․ Կ-ի, 15-ամյա Ա․ Բ-ի, 17-ամյա Ա․ Բ-ի, 15-ամյա Է․ Խ-ի, 16-ամյա Է․ Խ-ի միջև, որի ժամանակ Է․ Խ-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Գ․ Ե-ին: Արդեն ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ գյուղերից մեկում իրենց հողամասում վայր ընկնելու հետևանքով «գլխի գագաթային շրջանի և մեջքի սալջարդ պատռված վերք» ախտորոշմամբ ծնողները բուժօգնության են տեղափոխել Գ․ Ե-ին: Ոստիկաները կասկածներ ունեն, որ նա նույնպես մասնակից է եղել նշված միջադեպին։ Ոստիկանություն ներկայացած Ա․ Ս-ի մոտից հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ և ծալովի դանակ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Սևան-Դիլիջան թունելում բախվել են բեռնատարներ․երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
153Երեկ, 21:48
Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով
270Երեկ, 19:19
Կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր
181Երեկ, 18:24
«Ուկրաինան հարվածներ է հասցրել Սամարայի և Վոլգոգրադի մարզերի նավթային օբյեկտներին»․ Զելենսկի (տեսանյութ)
415Երեկ, 14:30
Ռուսաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է
39201.10.2026, 23:18
Զորամասում սրտի կաթվածից զինծառայող է մահացել
23601.10.2026, 19:18
«Զինվոր է սպանվել Սիսիանի զորամասում»․ Սյուզի Բադոյան
33001.10.2026, 16:36
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիայի ժամանակ դպրոցում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
41001.10.2026, 15:43