«Կուրսկում «բացվել» է ուկրաինական ճեղքման ճանապարհը». Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ի՞նչ է կատարվում Կուրսկի ուղղությամբ, որտեղ ուկրաինացիները մի քանի հարյուր հոգանոց ստորաբաժանումով հատել են ՌԴ սահմանն ու մի քանի կմ գնացել առաջ: Իհարկե կարծիքները կարող են լինել շատ, և գործնականում յուրաքանչյուր կարծիք կարող է ունենալ մեծ կամ փոքր աղերս ճշմարտության, իրականության հետ: Բայց, ես Կուրսկում տեղի ունեցողին նայում եմ ոչ թե ռազմաճակատային-պատերազմական, այլ ներռուսական տրամաբանության համատեքստում: Այո, կարող է հնչել տարօրինակ, իհարկե: Բայց այն, ինչ կատարվել է Կուրսկի ուղղությամբ, ըստ էության «պատասխանն» է այն կոռուպցիոն բացահայտումների շղթայի, որ կատարվում է ՌԴ պաշտպանության նախարարությունում: Իհարկե իմ սուբյեկտիվ, բայց համոզումն է, որ Կուրսկում «բացվել» է ուկրաինական ճեղքման ճանապարհը: Ուկրաինայում աշխարհաքաղաքական պատերազմն ունի շատ շերտեր, փողայինը դրանցից մեկն է: Այնտեղ ճակատային գիծն անցնում է համաշխարհային ֆինանսական համակարգի հոսքերով, և այդ նույն գիծն է ըստ էության անցնում ՌԴ ՊՆ-ում կատարվող բացահայտումների տեսքով»:

«Կարևոր է, որ Իսրայելը հարգի Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը». ֆոն դեր Լայեն
3422:12
«Իրենք որ թռնող են, փախնող, թաքնվող են, մտածում են, թե նման վարքագիծ կարող են դրսևորել նաև ուրիշները»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
3422:00
«Այդ մարդն ամենից շատը պետք է աշխատի կառավարության պահակ, այլ ոչ թե ղեկավար»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
6121:36
«Հարուցված գործն աբսուրդ է․ ես վավերացրել եմ կառավարության որոշումը, վերջ»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
5021:18
Մելոնիի հասցեին Թրամփի վիրավորական խոսքերից հետո Իտալիայի ԱԳ նախարարը չեղարկել է իր այցն ԱՄՆ
9920:47
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Գեղարքունիքում
5820:18
«Սա հերթական դրսևորումն է այն գործելաոճի, որը վերջին տարիներին հաճախ է հանդիպում»․ Հենրիխ Դանիելյան
5320:12
«Սուտ խոսելը դատապարտելի է»․ Դանիել Իոաննիսյան
6720:00