«Աշխարհում «կապիկի ծաղիկի» համաճարակ է սկսվում»․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը համաշխարհային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ կապիկի ծաղիկի համաճարակի պատճառով։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոններն (CDC) իրենցվ հերթին արտակարգ դրություն են հայտարարել առողջապահության ոլորտում։ 2023թ․ այս հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը զգալիորեն աճել է։ 2024թ․ գրանցվել է հիվանդացության ավելի քան 14 000 դեպք, մահացել է 524 մարդ։
Կապիկի ծաղիկը վիրուսային հիվանդություն է: Այդպես է կոչվում, քանի որ առաջին անգամ հայտնաբերվել է 1958 ին կապիկների մոտ: Սակայն դա չի նշանակում, որ դրանով միայն կապիկներն են հիվանդանում, կամ որ այն մարդուն է փոխանցվում միայն կապիկներից: Վիրուսը փոխանցում են ոչ միայն և ոչ այնքան պրիմատները, որքան տարատեսակ վայրի կրծողները, ասենք՝ առնետները կամ սկյուռները:
Մարդու մոտ այս հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1970 թվականին՝ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում: Դրանից հետո հիվանդության դեպքերը հիմնականում գրանցվել են Կենտրոնական և արմտյան աֆրիկայի մեկ տասնյակ երկրներում, որ մոտ են հիվանդության բնօրրանը համարվող տրոպիկական անտառներին։
Կապիկի ծաղիկը սովորաբար և ավելի հաճախ փոխանցվում է կենդանուց մարդուն, եթե մարդը շփվում է հիվանդ կենդանու հետ, կամ վարակված կենդանին օրինակ կծում է մարդուն, կամ մարդն օգտագործում է այդ կենդանու միսն ու մորթին:
Մարդուց մարդ փոխանցումն ավելի քիչ է հանդիպում, այս դեպքում հիվանդությունը կարող է փոխանցվել սերտ շփումների, համբույրի, սեռական հարաբերությունների կամ հիվանդի կողմից օգտագործված անկողնային պարագաների ու սրբիչների միջոցով: Հնարավոր է նաև օդակաթիլային փոխանցում՝ եթե հիվանդը առողջ մարդու վրա հազա կամ փռշտա:
Կապիկի ծաղիկը սկսվում է ջերմությամբ, թուլությամբ, գլխացավով ու մկանացավով, լիմֆատիկ հանգույցների այտուցով, ապա բշտիկներ են առաջանում դեմքի, ձեռքերի, հետո նաև ամբողջ մարմնի վրա: Մինչ այդ գաղտնի շրջան է, որ կարող է տևել 5-21 օր (ավելի հաճախ՝ 6-13 օր):

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
24328.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
28928.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
68623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82121.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
86519.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
100117.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
230216.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
224816.10.2026, 20:48