«65 և ավելի տարիքի քանի՞ թոշակառուներ են օգտվելու այս ծրագրից». Արման Ղազարյան

ԱԺ-ում քննարկվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացնում է նախարար Անահիտ Ավանեսյանը: Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը նկատեց. «Առաջին հայացքից թվում է՝ շատ մեծ բան եք անում, չնայած ոչ մի թիվ չհնչեցրիք՝ բացառությամբ մի քանի թվի: 2026թ. հունվարի 1-ի դրությամբ, քանի՞ 65 և ավելի տարիքի թոշակառուներ են օգտվելու այս ծրագրից: 0-ից 18 որ ասում եք, նրանք հիմա էլ են օգտվում, ըտեղ նոր բան չեք անում»: Նախարարն ասաց՝ և՛ առաջին հայացքից, և՛ երկրորդ, և՛ չորրորդ, սա հեղափոխական մոտեցում է համակարգում. «Մինչև 18 տարեկանները մեր երկրում 700 000 հոգի են և այո, նրանք այսօր օգտվում են պետական պատվերից. փոփոխվելու է նրանց ծառայությունների շրջանակն ու ծառայությունների շրջանակում՝ փոխհատուցման գները: Հաջորդիվ, 65 պլյուս տարիքի անձինք 400 000-ից ավելի քաղաքացիներ են։ Սա ահռելի մեծ թիվ է. 400 000-ից ավելի ՀՀ քաղաքացի հնարավորություն է ունենալու օգտվել առողջապահական շատ անհրաժեշտ ծախսերից...»,- նշեց Ավանեսյանը: Ղազարյանն ասաց՝ 400 000 քաղաքացուց 80 000-ն արդեն հաշմանդամության խումբ ունի, օգտվում է, 1027-ը ֆունկցիոնալություն ունի, ևս օգտվում է, 29 298 քաղաքացի նպաստ ստանալու շեմ ունի:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
41107.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
40707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
42507.09.2026, 09:24
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները (լուսանկար)
78303.09.2026, 20:36
«ԻՀԱԿ-ում հնարավոր լրջագույն չարաշահումների վերաբերյալ ծավալուն դիմում է ներկայացվել»․ Անուշ Պողոսյան
63603.09.2026, 17:18
«Հայաստանում կա 4 կայացած համայնք՝ ուժայիններն, օլիգարխներն, IT-շնիկները, մեկ էլ ալկաշները». Նիկոլայ Թորոսյան
83501.09.2026, 20:42
«Պաշտոնը կարող է երկարաձգվել, բայց արդյունքների բացակայությունը՝ ոչ»․ Անուշ Պողոսյան
100229.08.2026, 13:12
««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
121024.08.2026, 18:45