«Պարզ է, որ բուն պատճառը նրանց քաղաքական հայացքներն են»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերը վրդովվեցին՝ տեղեկանալով Աբրահամ Գասպարյանին և Մենուա Սողոմոնյանին Համալսարանից դե ֆակտո հեռացնելու մասին (դե յուրե՝ դասավանդած առարկաներն ուսումնական ծրագրերից հանվում են, և այդ հիմքով նոր պայմանագիր չի կնքվում): Պարզ է, որ բուն պատճառը նրանց քաղաքական հայացքներն են։
Բայց վրդովմունքի ու «դատապարտման» ալիքի մեջ կարծես աչքաթող է արվում երկու կարևոր փաստ, և հիմա ուզում եմ լրացնել այդ բացը.
1) Նման «օպերացիա» իրականացնելու հարցում առաջնային դեր ունի կոնկրետ ֆակուլտետների ղեկավար կազմը։ Եթե պինդ լինեն, ապա ոչ մի բուհի ղեկավարություն չի կարողանա հեռացնել որևէ դասախոսի։
2) ԵՊՀ ներկայիս ղեկավար կազմը ձևավորվել է հայտնի «տրոյկայի» ջանքերով։ Նրա՛նց ենք մոռանում։ Օրինակ, մոռանում են «զավթիչ տրոյկայի» անդամ, գերագույն հեծանվորդի օգնական Եղիշե Կիրակոսյանին, որը փայլուն օրինակ է այն իրողության, որ մարդը կարող է լինել փայլուն մասնագետ, բայց իր գիտելիքն ու դրա հետևանքով ձևավորված հեղինակությունը ծառայեցնել գերագույն չարիքին (ձեռի հետ էլ՝ փոքր հարցերում երբեմն դրսևորել հանրօգուտ վարքագիծ)»:

«Դուք փորձել եք ՀՀ ժողովրդին դարձնել սուպերմարկետի դախլում դրած ապրանք»․ Վահագն Ալեքսանյան
615:06
«Մեկ էլ Թուրքիան ու Ադրբեջանն են Դաշնակցության դեմ նման ոճով պայքարում»․ Սաթիկ Սեյրանյան
1315:00
«Գերու կարգավիճակ ունի մի ամբողջ խմբակցություն՝ այդ անձի ձեռքին»․ Վահագն Ալեքսանյան
2514:48
«ՔՊ-ն և Առուշ Առուշանյանը կապիկությո՞ւն էին անում ժողովրդի հանդեպ»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
5014:36
«Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ բանակցություններում»․ Լավրով
7714:13
«Իր խոսույթով չի տարբերվում թուրքերից»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
6113:48
«Դուք այս ամբիոնից ունեցաք ֆաշիստական ելույթ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5713:36
«Դուք ձեր էությամբ ՀՀՇ-ական եք եղել ու դրանից սերված՝ ՔՊ-ական»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5813:24