Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

ՍԴ-ում ռումբի տեղադրման մասին ահազանգ է եղել

ՍԴ-ում ռումբի տեղադրման մասին ահազանգ է եղել
107
Երեկ, 16:36

Այսօր Սահմանադրական դատարանում ռումբի տեղադրման մասին ահազանգ է եղել: Այս մասին հայտնում է 168-ը։ Լրատվականւը լուրը ճշտելու համար կապ է հաստատել ՍԴ-ի հետ:

«Այո՛, ռումբի տեղադրման մասին ահազանգ է եղել: Սահմանադրական դատարանի բոլոր աշխատակիցներին տարհանել են: Ահազանգը, ինչպես պարզվեց, կեղծ էր, և հիմա Դատարանը մոտ 30 րոպե առաջ անցել է իր բնականոն աշխատանքին»,- ասել են ՍԴ-ից:

Հիշեցնենք, որ այսօր ռումբի վերաբերյալ ահազանգ է եղել նաև «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնից, որը իրականությանը չի համապատասխանել։