Փոխնախարարի հրաժարականից հետո նախարարի դեմ ստորագրահավաքը չի դադարեցվի
![]() 165 Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ., 22:00 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ռադար Արմենիա»-ի հետ զրույցում բացառել է Արդարադատության փոխնախարարի հրաժարականից հետո նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար սկսված ստորագրահավաքը դադարեցնելը։ «Բնականաբար՝ ոչ։ Եթե նույնիսկ որոշ մարդիկ ընկալում են, որ դա փոխնախարարի նշանակման հետևանքով է, և նախաձեռնողները ետ կանգնեն, ապա ակամա դա կհաստատեն, որն անընդունելի է քաղաքականության տեսանկյունից։ Հետևաբար՝ ես բացառում եմ։ Առավել ևս գիտենք, որ փոխնախարարի նշանակումը չէր պատճառը, որ այդ նախաձեռնությունն իրականացվել է»,- ասել է պատգամավորը։ Հարցին՝ տեսակետ կա, որ այդ նշանակումը պատճառներից մեկն է, Աղազարյանն ասել է՝ էական նշանակություն չի ունեցել: Ըստ նրա՝ Մինասյանի դեմ ստորագրահավաք կազմակերպելու հարցում նշանակություն չի ունեցել անգամ Միքայել Մինասյանի եղբայրը լինելը։ Իսկ թե ինչո՞ւ են դժգոհ ՔՊ խմբակցությունում, որ նախարարի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են սկսել. Աղազարյանը նշել է․ «Չեմ կարող շատ մանրամասներ ասել, նպատակահարմար չեմ գտնում, որովհետև փաստ չէ, որ իմ կամ մյուսի տեսակետը բացարձակ ճշմարտություն է, որովհետև գուցե նաև չեղարկման առարկա դառնա»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
