«6 տարին բավարար չէ՞ սուտը ճշտից զատելու համար»․ Արմինե Օհանյան
![]() 201 Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ., 22:42 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ 2018-ին ոմանք զգուշորեն հարցնում էին՝ կարո՞ղ է գալիս եք իշխանության, որ Արցախի «հարցերը լուծեք», իշխանության ձգտող ուժը վիրավորվում էր ու եռանդով հերքում: Երբ ասում էին՝ հասարակությանը տեղեկացրեք, թե ինչի շուրջ եք բանակցում, ինչ ես խոսել վերելակում Ալիեւի հետ, ինչ է նշանակում՝ «զրոյական կետից սկսել բանակցությունները», վրդովվում էին՝ «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք»: Երբ մարդիկ ահազանգում էին, թե՝ «Արցախը հանձնում եք», երդում-պատառ էին ուտում՝ «ով հանձնի...»: Երբ 2019-ից սկսած զգուշացնում էին, թե Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, զինվում է, իսկ մենք ոչինչ չենք անում, ասում էին՝ թշնամուն «նավոդկա» եք տալիս: Երբ 2020-ին ասում էին, որ կուտակումներ են սահմանին, այս պատերազմին Թուրքիան էլ է մասնակցելու, հայտարարում էին՝ վստահ ենք, որ Թուրքիան ոչ մի քայլ չի անի Հայաստանի դեմ, դուք պատերազմի մասին լուրերով խուճապ եք տարածում: Երբ պատերազմի ժամանակ գրում էինք, թե հայկական բանակը պարտվում է, սխալ են վարում պատերազմը, մի կենտրոնից կառավարում չկա, ասում էին՝ 5-րդ շարասյունը թշնամու ջրաղացին ջուր է լցնում, պարտություն է երազում։ Երբ պատերազմից հետո մարդիկ ասում էին, որ պարտված անձի՝ իշխանության ղեկին մնալը վատ հետեւանքներ է ունենալու, պարտված ղեկավարը վատ բանակցող է, ասում էին՝ չկա նման բան, ժամանակ տվեք՝ Փաշինյանը կշտկի իրավիճակը: Երբ 2021-23 թվերին փոքրիկ սադրանքներով ու մինի-պատերազմներով թշնամին անընդհատ առաջ էր շարժվում՝ նորանոր տարածքներ գրավելով եւ նոր կյանքեր խլելով մեզնից, ամեն անգամ ասում էին՝ սա վերջին բախումն է, վերջին զոհը: Երբ սկսեցին Թուրքիայի հետ սիրախաղերը եւ խոստումները, թե շուտով սահմանը կբացվի, տնտեսական աճ կունենանք, խաղաղություն կհաստատվի, մարդիկ զգուշացնում էին, որ դրանք միֆեր են՝ չի լինելու ո՛չ սահմանի բացում, ո՛չ խաղաղություն: 6 տարին բավարար չէ՞ սուտը ճշտից զատելու համար»։ Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
