Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Կալանավորն ասեղներ է մտցրել մարմնի մեջ

Կալանավորն ասեղներ է մտցրել մարմնի մեջ
72
Այսօր, 12:24

Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող կալանավորը ահազանգում է․ ունենալով առողջական լուրջ խնդիրներ՝ իրեն դուրս են գրել հիվանդանոցից, հետ են ուղարկում «Արմավիր» ՔԿՀ։ Այս մասին տեղեկանում ենք «ԱրմԼուր»-ի պատրաստած տեսանյութից։
«Ամսի 5-ից դատապարտյալների հիվանդանոցում եմ։ Անվասայլակի վրա եմ, ոտքս քարշ տալով եմ քայլում, ձախ թևս չի աշխատում, գլխապտույտներ ու սրտխառնոց ունեմ, սակայն այստեղ ընդամենը ճնշումս են չափում, հիմա էլ դուրս են գրել և հետ են ուղարկում «Արմավիր» ՔԿՀ»,- լրագրողի հետ հեռախոսազրույցում ասել է կալանավորը։ Նա նաև հայտնել է, որ մարմնի տարբեր հատվածներ ասեղներ է մտցրել, պահանջում է, որ իրեն գոնե քաղաքացիական հիվանդանոց տեղափոխեն, այլ ոչ թե ՔԿՀ։
Մանրամասները՝ տեսանյութում:

Կալանավորն ասեղներ է մտցրել մարմնի մեջ