Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրություններն արդեն Նիկոլ Փաշինյանի սեղանին են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ՔՊ-ական պատգամավորների հավաքած ստորագրություններն արդեն Նիկոլ Փաշինյանի սեղանին են։ Երեկ այս մասին նրանց տեղեկացրել է ՔՊ խմբակցության վերնախավը՝ խմբակցության նիստի ընթացքում։ 71 հոգանոց ֆրակցիայից 27-ն են միացել նախաձեռնությանը։
Ուշագրավ է, որ խմբակցության ղեկավար կազմը չի ցանկացել հարցը խմբակցությունում քննարկել: Թերևս մտավախություն են ունեցել, որ չմիացողների փաստարկները կարող են այնքան ծանրակշիռ թվալ, որ նախարարի դեմ նախաձեռնությանը միացածները հետ վերցնեն իրենց ստորագրությունները։ Այսպիսով, այժմ գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է՝ նրանից է կախված Գրիգոր Մինասյանի ճակատագիրը։ ՔՊ-ական մեծամասնությունը վստահ է, որ Փաշինյանը նախարարից ազատվելու որոշում չի կայացնի»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Իսկ Սուրեն Պապիկյանը շարունակում է պաշտոնավարել»․ Էդգար Ղազարյան
310:06
«Իրանը պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության». Արաղչի
11309:07
«Զելենսկին չի բացառել, որ Ուկրաինան կնվազեցնի ՌԴ նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը». Թրամփ
12209:01
Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
217Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
169Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
166Երեկ, 08:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
212Երեկ, 03:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
192Երեկ, 00:54